Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Եկել է ժամանակը, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ․ իտալացի պատգամավոր

Եկել է ժամանակը, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ․ իտալացի պատգամավոր

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, Լեգա կուսակցության անդամ Ջուլիո Չենտեմերոն կարծում է, որ եկել է ժամանակը, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ։

«Անցյալի սխալների ճանաչումն օգնում է կառուցել ավելի լավ ապագա։ Ես ծագում եմ մի երկրից, որտեղ ֆաշիզմի ժամանակահատվածում Հոլոքոստ, և շատ այլ հանցագործություններ իրականացվեցին։ Մենք չենք մերժում դրանք, մենք ճանաչում ենք սեփական սխալները, դրանք մեր հավաքական հիշողության մաս են կազմում, որպեսզի ապագայում այլևս երբեք չկրկնվեն», -«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Չենտեմերոն։

Խոսելով միջազգային հանրության անելիքների մասին՝ պատգամավորը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել պատմական ճշմարտության ու խոսքի ազատության մշակույթ։

Նրա խոսքով՝թուրքական հասարակությունը, որի զգալի թվով անդամներ այսօր ճանաչում են Ցեղասպանությունը, պատրաստ է առերեսման։ «Միջազգային հանրությունը պետք է շարունակի խոսել Ցեղասպանության մասին և մի օր թուրքական կառույցները ևս կառերեսվեն ճշմարտությանը»,- ասել էՉենտեմերոն։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչի ականատեսը եղանք Արցախում։ Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմում ադրբեջանական բանակի կողմից իրականացված խոշտանգումներին ու սպանություններին՝ այդ թվում և ռազմագերիների ու խաղաղ բնակչության շրջանում, իտալացի պատգամավորը նշեց.

«Կարծում եմ՝ համավարակն ու մյուս գործոնները շեղեցին միջազգային հանրության ուշադրությունը, ինչի պատճառով բավարար ուշադրություն չդարձվեց այն ողբերգությանը, որին բոլորս ականատես եղանք։ Միջազգային արդարադատությունը պետք է ոչ մի հանցանք անպատիժ չթողնի, այլապես նոր հանցագործությունները նորից ու նորից կկրկնվեն»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+