• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հուլիս 2025 00:39
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր, ցեղասպանության վտանգը միշտ լինելու է. Սերժ Սարգսյան

Քաղաքականություն,
24 Ապրիլ 2022 09:49
ShareShareShare
Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր, ցեղասպանության վտանգը միշտ լինելու է. Սերժ Սարգսյան
telegram

Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Այս մասին ապրիլի 24-ի իր ելույթում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել:

Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին.

-Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը:

Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս.

-Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է:

Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին.

-Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:

Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է:

Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին.

– Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության:

Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին.

-20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ:

Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»,- գրել է Սարգսյանը:

telegram
Tags: ԾիծեռնակաբերդՀայոց ցեղասպանության 107-րդ տարելիցՀՀ երկրորդ նախագահՍերժ Սարգսյան

Առնչվող Նորություններ

Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

09 Հուլիս 2025 00:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Նորոյանին նշանակել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։ Նորոյանը նշանակվել է...

Արամ Ա կաթողիկոսն իրավապահների կողմից Մայր Աթոռ ներխուժելու փորձերն անվանել է «անթույլատրելի»

Վերջ տվեք Հայաստանի ներքին կյանքում ստեղծված վատառողջ մթնոլորտին, ամոթ է․ Արամ Ա․

08 Հուլիս 2025 23:40

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա․-ն «ամոթալի» և «դատապարտելի» է անվանել ՀՀ Ազգային ժողովում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվողը։...

ԱՄՆ-ն հույս ունի, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի․ Ռուբիո

ԱՄՆ-ն հույս ունի, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի․ Ռուբիո

08 Հուլիս 2025 22:26

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Նա այլ մանրամասներ չի...

«Տաշիր գրուպ»-ին առնչվող քրվարույթով 4 կալանավորված կա, հարուցվել է քրհետապնդում․ ՔԿ

«Տաշիր»-ը մտահոգություն է հայտնել «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի ունեցածի ձևաչափի և մասշտաբների առումով

08 Հուլիս 2025 21:49

«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցածի առումով՝ նկատի ունենալով խուզարկություններն ու...

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը

Խաչատուրյանն ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

08 Հուլիս 2025 21:08

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները, տեղեկանում ենք նախագահի կայքից։ Խաչատուրյանն ստորագրել է...

Հայաստանում տեղի ունեցողն Աստծո և սատանայի պայքար է․ անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր

Հայաստանում տեղի ունեցողն Աստծո և սատանայի պայքար է․ անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր

08 Հուլիս 2025 18:12

Ավելին
  • Լուրեր
«Նոան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին

09 Հուլիս 2025 00:18
Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

09 Հուլիս 2025 00:01
Արամ Ա կաթողիկոսն իրավապահների կողմից Մայր Աթոռ ներխուժելու փորձերն անվանել է «անթույլատրելի»

Վերջ տվեք Հայաստանի ներքին կյանքում ստեղծված վատառողջ մթնոլորտին, ամոթ է․ Արամ Ա․

08 Հուլիս 2025 23:40
Մայր Աթոռը Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը կհրավիրի իշխանություններին․ ԶԼՄ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով

08 Հուլիս 2025 23:09
ՌԴ ԱԳՆ-ն օրենք է նախապատրաստում USAID-ի այլընտրանք ստեղծելու համար․ Պրիմակով

ՌԴ ԱԳՆ-ն օրենք է նախապատրաստում USAID-ի այլընտրանք ստեղծելու համար․ Պրիմակով

08 Հուլիս 2025 22:53
ԱՄՆ-ն հույս ունի, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի․ Ռուբիո

ԱՄՆ-ն հույս ունի, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի․ Ռուբիո

08 Հուլիս 2025 22:26
«Տաշիր գրուպ»-ին առնչվող քրվարույթով 4 կալանավորված կա, հարուցվել է քրհետապնդում․ ՔԿ

«Տաշիր»-ը մտահոգություն է հայտնել «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի ունեցածի ձևաչափի և մասշտաբների առումով

08 Հուլիս 2025 21:49
Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը

Խաչատուրյանն ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

08 Հուլիս 2025 21:08
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

08 Հուլիս 2025 20:41
Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցների հետևանքով բնակելի տուն է վնասվել. ՊՆ

Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ

08 Հուլիս 2025 19:35
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

08 Հուլիս 2025 19:17
Խուզարկություններ՝ ՀԷՑ-ում, Նարեկ Կարապետյանի տանը․ աշխատակիցների փաստաբանն ահազանգում է ցուցմունք կորզելու մասին

Խուզարկություններ՝ ՀԷՑ-ում, Նարեկ Կարապետյանի տանը․ աշխատակիցների փաստաբանն ահազանգում է ցուցմունք կորզելու մասին

08 Հուլիս 2025 18:57
Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ․ ՔԿ

3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կարապետյանին աջակցող ցույցին հարկադրաբար և նյութական շահով մասնակցելու համար. ՔԿ

08 Հուլիս 2025 18:51
Ռուս պատգամավորը «դավաճանություն» է անվանել ՀՀ կառավարության՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու որոշումը

Զատուլինը Ռուս Ուղղափառ եկեղեցուն կոչ է արել արձագանքել կաթողիկոսի վերաբերյալ Փաշինյանի խոսքերին

08 Հուլիս 2025 18:19
Հայաստանում տեղի ունեցողն Աստծո և սատանայի պայքար է․ անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր

Հայաստանում տեղի ունեցողն Աստծո և սատանայի պայքար է․ անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր

08 Հուլիս 2025 18:12
«Делается все возможное»: ЭСА предупредила о перебоях с электричеством в Ереване после пожара на ГЭС

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025թ. մասով առաջարկվող փոփոխությունները

08 Հուլիս 2025 17:34

Անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Արթուր Սարգսյանը ներկայացել է ՔԿ (ուղիղ)

08 Հուլիս 2025 17:28
Գալստանյանը չգիտի, որ մարդ սպանելուց հետո ինքը դժոխք կընկնի, դա ինքնին պրոբլեմ է․ Ռուբինյան

Գալստանյանը չգիտի, որ մարդ սպանելուց հետո ինքը դժոխք կընկնի, դա ինքնին պրոբլեմ է․ Ռուբինյան

08 Հուլիս 2025 17:26
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 8-ին՝ ըստ ԿԲ տվյալների

08 Հուլիս 2025 17:11
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

08 Հուլիս 2025 16:23
ԱԺ-ն կողմ քվեարկեց Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ձերբակալելու դատախազության միջնորդություններին

ԱԺ-ն կողմ քվեարկեց Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և ձերբակալելու դատախազության միջնորդություններին

08 Հուլիս 2025 16:11
Գագիկ Ծառուկյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե

Գագիկ Ծառուկյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե

08 Հուլիս 2025 15:25
«Никто не боится арестов»։ Нарек Карапетян прокомментировал обыски в своем доме и в ЭСА

Ինչքան ուզում են՝ թող ձերբակալեն, կալանավորեն, ոչ ոք չի վախենում․ Նարեկ Կարապետյան

08 Հուլիս 2025 14:44
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է խորհրդարանում պատգամավորների հետ կապված միջադեպը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է խորհրդարանում պատգամավորների հետ կապված միջադեպը

08 Հուլիս 2025 14:38
Ցանկացած տեռոր պատվի իսպառ բացակայություն է․ Ալեքսանյան

Ցանկացած տեռոր պատվի իսպառ բացակայություն է․ Ալեքսանյան

08 Հուլիս 2025 14:27
Դուք խեղաթյուրել եք նաև քրիստոնեական բոլոր արժեքները․ Լուսինե Բադալյան

Դուք խեղաթյուրել եք նաև քրիստոնեական բոլոր արժեքները․ Լուսինե Բադալյան

08 Հուլիս 2025 14:12
Կհանգստանաք, նոր կգաք․ լրագրողները բոյկոտել են Ռուբինյանի ճեպազրույցը իրենց վիրավորելու համար

Կհանգստանաք, նոր կգաք․ լրագրողները բոյկոտել են Ռուբինյանի ճեպազրույցը իրենց վիրավորելու համար

08 Հուլիս 2025 13:49
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ և զոհ

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ և զոհ

08 Հուլիս 2025 13:33
ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին քննարկվելու է Արցախի վերաբերյալ Շվեյցարիայի նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին քննարկվելու է Արցախի վերաբերյալ Շվեյցարիայի նախաձեռնությունը

08 Հուլիս 2025 13:19
Բա չեք մտածե՞լ, որ այդ մեքենաների մեջ երեխաներ կլինեին, թե՞ միայն ձեր երեխաներն են կարևոր․ Պալյան

Բա չեք մտածե՞լ, որ այդ մեքենաների մեջ երեխաներ կլինեին, թե՞ միայն ձեր երեխաներն են կարևոր․ Պալյան

08 Հուլիս 2025 12:57
«Նոան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին
Սպորտ

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին

09 Հուլիս 2025 00:18

Հայկական «Նոա» ֆուտբլային ակումբը հաղթանակով է մեկնարկել իր անդրանիկ ելույթը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ընտրական առաջին փուլի առաջին խաղում «Նոան» սեփական...

ԿարդալDetails
Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել
Քաղաքականություն

Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

09 Հուլիս 2025 00:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Նորոյանին նշանակել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։ Նորոյանը նշանակվել է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ