ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց հետաձգել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ լսումները, որպեսզի լրամշակված տարբերակով այն ներկայացնեն։
Որոշում ընդունվեց հեղինակի նախաձեռնությամբ նախագիծը երկու ամսյա ժամկետով հետաձգել։
Հիշեցնենք, որ լսումները տեխնիկական հարցերով պայմանավորված արդեն չեղարկվել էին, դրանք նախատեսված էին ապրիլի 21-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






