Ապրիլի 21-ին Ազգային ժողովում նախատեսված էր Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է շրջանառության մեջ դրել «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։
ԱԺ-ն, սակայն, տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները չեն կայանա տեխնիկական խնդիրների պատճառով։
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցությունն էլ հայտարարում է, որ իշխանություններն ապօրինաբար խոչընդոտում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները։
«Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:
Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:
Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ։
Խմբակցությունից նաև պնդում են, որ վճռական և հետևողական են լինելու հայ ժողովրդի լինելության հիմքում գտնվող հարցը հետապնդելու գործում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






