Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Ազատության հրապարակում Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ովքեր չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում կարող են միանալ բողոքի գործողություններին, որոնք այս օրերին իրականացնում են տարբեր քաղաքական ուժեր։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ այս պայքարը դանդաղկոտություն չէ, այլ հաշվարկված գործողություն անելու մղում։
«Մենք իրավունք չունենք մեր մեր կրակոցը «փուստ» անելու։ Ամենակարևորը, որ մեր քաղաքացիները պետք է ընկալեն, հետևյալն է․ այն 600 000 քաղաքացիները, որոնք ընտրել են Փաշինյանին, նրա դեմ երկու կռիվ ունեն տալու՝ իրենց խաբելու և հայրենիքի համար։ Քաղաքացիները պետք է սա հասկանան»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի և նստացույցի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






