Լիովին աջակցում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի ձևավորմանը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ՝ Բրյուսելում մեր վերջին քննարկումները շարունակելու համար։ ԵՄ խորհուրդը լիովին աջակցում է խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին աջակցելու նրա ջանքերին»,- գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Հիշեցնենք, որ երեկտ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Զրուցակիցները մտքեր էին փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






