Մենք մեկ կրակոցի հնարավորություն ունենք։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ խոսելով իշխանություններին հեռացնելու ընդդիմության միջոցների մասին։
«Մենք հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ գծված և մանրամասն պլանավորած գործողություններ անելու։ Դրա համար մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ հստակ գործողություններ մշակելու և հանրությանը ներկայացնելու համար։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ այս օրերի համար շատ պարզ գործողություն կա։ Այն մարդիկ, որոնք տեսնում են, թե ինչ է անում Փաշինյանն ու իր խունտան, պետք է ընտրեն 5 հոգու, որոնք հանրահավաքի չեն գալիս ու թմբիրի մեջ են։
«Ունեցեք պատրաստ հինգ նոր մարդու ցանկ, որոնց կկարողանաք մասնակից դարձնել հայրենիքի փրկությանը»,- նշեց Մամիջանյանը՝ հորդորելով այդ հինգ հոգուն թմբիրից հանելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






