Մահացել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Վոլոդինն այդ մասին հայտնել է Պետդումայի պլենար նիստի ընթացքում: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքական գործչի հիշատակը, որից հետո նիստն ընդմիջվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






