Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:38

Ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում. ՌԴ ԱԳՆ-ն ուղերձ է հղել, անդրադարձել նաև Փաշինյանի սպասվելիք այցին

Ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում. ՌԴ ԱԳՆ-ն ուղերձ է հղել, անդրադարձել նաև Փաշինյանի սպասվելիք այցին

Ապրիլի 3-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի առթիվ ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ:

«Երեսնամյա վաղեմության իրադարձությունը սկիզբ դրեց ռուս-հայկական համագործակցության զարգացման ժամանակակից փուլին։ Հիմք ընդունելով նաև բարեկամության ամուր ավանդույթները՝ Ռուսաստանն ու Հայաստանը կառուցել են բազմակողմանի վստահելի դաշնակցային գործընկերություն:

Անցած ժամանակահատվածում հաջողվել է ամենալայն ուղղություններով զգալիորեն առաջ մղել պաշտոնական Երևանի հետ գործնական փոխգործակցությունը: Ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում տարբեր մակարդակներում, ամրապնդվում են միջգերատեսչական շփումները, տարածաշրջանների միջև կապերը, երկու երկրների քաղաքացիների շփումները: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսում ենք ծավալուն ծրագիր ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային-հումանիտար ոլորտներում: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան: Մինչ այդ՝ ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվա կժամանի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախատեսում են ընդլայնել նաև իրավապայմանագրային բազան:

«Աճում են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության ծավալներն ու որակը։ Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը դուրս է բերվել կայուն աճի հետագիծ։ Խոշոր ծրագրեր են իրականացվում էներգետիկ, ատոմային, լեռնահանքային, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում: Զարգանում է նաև ռազմական եւ ռազմատեխնիկական փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանում տեղակայված ռուս զինծառայողներն ու սահմանապահներն համագործակցում են իրենց հայ գործընկերների հետ հանրապետության խաղաղ զարգացումն ու անվտանգ միջավայր ապահովելու համար: Ջանքեր ենք գործադրում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Համոզված ենք, որ 2020 թ.նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը թույլ կտա բարձրացնել վստահությունը Հարավային Կովկասում, կնպաստի տարածաշրջանը խաղաղության եւ կայունության գոտի դարձնելու»,-ասված է հայտարարարության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունները:

«Այդ հարաբերությունները հաղթահարել են ժամանակի փորձությունները, ինչը թույլ է տալիս վստահորեն ծրագրեր կառուցել ապագայի համար։ Տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների անվտանգության ու բարգավաճման ապահովման»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+