Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Ադրբեջանն առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է մեր առաջարկը․ Միրզոյան

Ադրբեջանն առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է մեր առաջարկը․ Միրզոյան

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի ու Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն։

Եվ, ըստ այդմ, 2021 թվականի ընթաքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն։

Իհարկե, մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր, նախ և առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»։

Խոսելով կոմունիկացիաներին, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, նապարարն ասել է

«Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Հավանաբար, գիտեք, որ եռակողմ աշխատանքային խումբ գոյություն ունի, և Հայաստանն այս խմբում ներկայացված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։ Այնուամենայնիվ, որոշակի ընդհանուր գծերով կփորձեմ ներկայացնել․ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող՝ հիշատակածս եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը»:

«Խումբը 2021 թվականի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը:

Սահմանագծման ու սահմանազատման մասով Միրզոյանը նշել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը»:

«Մեր կառավարությունն այժմ ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով։ Կարծեմ՝ խոսել ենք այս մասին նաև Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում․ այդ առաջարկությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշման սկզբունքը, և զորքերը, ըստ էության, սահմանապահ ծառայությամբ փոխարինելու սկզբունքը, միջազգային մոնիթորինգի իրականացման սկզբունքը և այլն։ Գիտեք, որ Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը։ Այլ առաջընթաց այս մասով առ այժմ չկա, բայց մենք շարունակում ենք աշխատանքները, և այստեղ էականը, բնականաբար, սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար մեխանիզմենրի ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է»,- նշել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+