Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Չի կարելի թույլ տալ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը խախտվի․ Արման Եղոյան

Ադրբեջանի ՀՀ-ին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ իր առաջարկությունները։ ՀՀ-ն էլ իր հերթին է առաջարկություններ ներկայացնելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով՝ արցախյան կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ։ Իշխանական պատգամավորը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահության կողմից Արցախի խնդրի կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքից մեկն արդեն խախտվել է՝ ուժի չկիրառման սկզբունքը։ Պատգամավորը հայտարարեց, թե չի կարելի թույլ տալ, որ մյուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքն էլ խախտվի։

«Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն ունենում են առանձին խոսակցություն։ Ես համոզված եմ, որ Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն ունենում են առանձին խոսակցություն համաշխարհային ռազմավարական բալանսի կոնտեքստում»,- համոզմունք հայտնեց նա։

Միևնույն ժամանակ Արման Եղոյանը շեշտեց՝ բանակցություններում հայկական կողմի պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած երեք հիմնարար սկզբունքի շրջանակում։

ՔՊ-ական պատգամավորի համոզմամբ՝  բանակցություններում հայկական կողմի պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած երեք հիմնարար սկզբունքի շրջանակում։

Արման Եղոյանն այդպես էլ չպատասխանեց՝ ի՞նքն է կարծում՝ Արցախն Ադրբեջանինը լինել չի կարող, թե՞ ՔՊ-ն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+