Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:44

«Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկում (ուղիղ)

«Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկում (ուղիղ)

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի հետ շփման գծում, պարբերաբար դիմում է սադրանքների` հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից:

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մարտի 7-ին հայկական կողմը հայտնել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: Մարտի 10-ին Արցախի Խրամորթ գյուղն Ադրբեջանի զինուժը գնդակոծել է ականանետից, որի հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Մարտի 8-ին վնասվել է նաև Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարը, որի հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Մինչ օրս ադրբեջանական կողմը թույլ չի տալիս սկսել Հայաստան-Արցախ գազատարի վթարի վերացման աշխատանքները:

Ըստ այդմ, պատահական չէ, որ շատերն Արցախի բնակչությանն ահաբեկելու միտում են տեսնում Ադրբեջանի զինվորականների գործողություններում` չբացառելով, որ գազատարի վնասումը կարող է լինել այդ նպատակով իրականացված քայլ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի և Արցախի իշխանությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանները` գնահատելով Ադրբեջանի գործողությունները որպես «Արցախի խաղաղ բնակչության հանդեպ հանցավոր ոտնձգություն»

«Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն անդրադարձել են վերջին օրերի իրադարձությունների զարգացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+