Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեյի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Վարչապետին ուղեկցել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և կառավարական պատվիրակության այլ պաշտոնատար անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






