ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները և մեծապես կարևորվել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ: Արժևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի ու միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում:
Միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում ակտիվ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






