Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական արշավ է ծավալում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ի էջում գրել է․
«ՌԴ-ի հետ հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացրած Ադրբեջանն իր ենթակայության տակ գտնվող քարոզչամիջոցներով հակառուսական բնույթի արշավ է ծավալում։

Ավելին, գիտակցելով այս փուլում Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևորությունը ՌԴ-ի համար Արցախի մի քանի հատվածներում փոքր մասշտաբի սադրանքների են դիմում։

Վերջին դեպքերը վերաբերում են Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում ստեղծված իրավիճակին, երբ ադրբեջանցիները տեղի բնակիչներին գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ կատարել զրկելուց բացի ֆիզիկական բնույթի սպառնալիքներ են հնչեցնում։

Այսպիսի միջադեպերը մեզ առաջին հերթին հետաքրքիր են մեր հայրենակիցների անվտանգության տեսանկյունից և մեր խնդիրն է չեզոքացնել այդ սպառնալիքները, սակայն սա նաև ՌԴ-ին թիկունքում գտնվող խնդիրներով ծանրաբեռնելու հարց է։
Իրականության մեջ, թուրք-ադրբեջանական տանդեմը բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պատրաստ է տարբեր բնույթի հարվածներ հասցնելու նաև ՌԴ-ին։

Դա կլինի քաղաքական, ռազմական, քարոզչական, թե տնտեսական հարվածների ձևով կամ բոլորը միասին դեռ դժվար է ասել, սակայն Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն, որ իրադրությունն այս թվացյալ կայուն վիճակից ինչ որ փուլում կարող է փոփոխվել և մեր հայրենակիցների համար ՀՀ-ում և Արցախում ֆիզիկական գոյության խնդիր ստեղծել։

Հայաստանի այս իշխանությունը ՀՀ-ին ու Արցախին ուղղվող լուրջ մարտահրավերներին դիմակայելու շանս ուղղակի չունի, որովհետև դրան նախ չի պատրաստվում և երկրորդ, սրանք ծանր փուլում ուղղակի լքելու են քաղաքական խրամատը և իրենց տեղն են ապահովելու արտաքին հովանավորների տրամադրած ապաստան երկրներում, իսկ հասարակությունը մնալու է մեն-մենակ»,- նշել է պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+