Մենք Ադրբեջանի վերահսկողության տակ ենք թողել հսկայական մշակութային ժառանգություն՝ Բաքվի եկեղեցիներն ենq թողել, ամբողջ Ուտիք աշխարհի մշակության ժառանգությունն են թողել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։ Նա ևս մասնակցում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Կանխել Արցախում Հայկական մշակութային ժառանգության վերացում» պահանջով բողոքի ակցիային։
«Ադրբեջանցիները պատմություն են հորինում և ալբանական թեզը դրեցին շրջանառության մեջ։ Հայկական կողմը ոչինչ չի անում։ Իլհամ Ալիևն ամեն մի խաչքարի տեղը գիտի, և դրանք վերացնելու խնդիր ունի։ Հայկական քաղաքական վերնախավը որևէ նպատակ չունի, մեկը մյուսից թխելով՝ հայկական քաղաքական վերնախավ են ստեղծել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






