Առաջիկայում կհայտարարվի Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման օրը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Իրանի գլխավոր հյուպատոսությունը կբացվի Սյունիքի վարչական կենտրոնում Կապան քաղաքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական ИРНА պետական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն է տվել Կապանում հյուպատոսություն բացելու վերաբերյալ ԱԳՆ առաջարկին:
Հայաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի կառավարության որոշումը: «Մեր կողմից նաև աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության ստեղծման ուղղությամբ՝ փոխադարձության սկզբունքով»,-հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






