ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանն ու որակումներին։
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: Բացի այդ, Լուկաշենկոն հավելել էր, թե «Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







