ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկել ուղիղ ձեւաչափով, սակայն շփումները երբեք չեն ընդհատվել:
«Իհարկե, շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է և պետք է քննարկել նման ուղիղ ձևաչափով։ Սակայն այս տարիների ընթացքում մեր շփումները երբեք չեն ընդհատվել։ Մենք մշտական կապի մեջ ենք»,- ասել է նա։
Պուտինը նաև նշել է, որ անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում ՌԴ-ի և Ֆրանսիայի ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 70 տոկոսով և հասել նախահամաճարակային մակարդակի:
«Քաղաքական ոլորտում նույնպես մեր գործընկերները բավականին վստահ են աշխատում»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:
Հումանիտար ոլորտում, ինչպես նշել Է նախագահը, հարաբերությունները նույնպես զարգանում են, տեղի են ունեցել տարածաշրջանային համագործակցության հետ կապված միջոցառումներ, անցկացվել են ավելի քան 150 միջոցառումներ:
«Դա, անշուշտ, այնպիսի լավ մթնոլորտ է ստեղծում, որպեսզի կարգավորվի հարաբերությունները երկու երկրների միջև», — ասել է Պուտինը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







