ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարտին Թուրքիա այցելել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով: Նման հավանականության մասին ուրբաթ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
«Թեև Ղարաբաղի վերջին ազատագրումը և այն գործընթացը, որը մենք աջակցում ենք մինչև վերջ, ընկալվում է որպես պատերազմ, իրականում դա խաղաղության բանալին է։ Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, կատարվել են փոխադարձ դրական ուղերձներ։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը փոքր-ինչ արագանա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- նշել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ ինքը և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել մասնակցելու Անթալիայում կայանալիք միջազգային դիվանագիտական համաժողովին: Միրզոյանը հայտնել է, որ ԱԳՆ-ն դեռ չի կողմնորոշվել մասնակցության հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







