Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ընտրվեցի Խորհրդի նախագահ։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է փոխվարչապետը։
«Ելույթումս, անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ Խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, նշել եմ, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի Կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրել եմ՝ ես առաջին երաշխավորն եմ, որ Համալսարանի գործունեությունը լինելու է ապաքաղաքական։
Վստահեցնում եմ, որ անելու եմ առավելագույնը՝ Համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար»,- գրել է Մաթևոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ պաշտպանության նապարար Սուրեն Պապիկյանն էր ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խոհրդի նախագահ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







