Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների հարթակում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ԵՄ հատուկ ներկայացուցչի նախաձեռնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







