Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային է մեր պետությունների ազգային շահերի պաշտպանության գործում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային է մեր պետությունների ազգային շահերի  պաշտպանության գործում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ի սրտե շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս մասին ասված է Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ուղերձում։

«Անկախ Հայաստանի զինված ուժերը և նրա զինծառայողներն իրենց Հայրենիքի իսկական զավակներն են, ովքեր աչքի են ընկնում արիությամբ և քաջությամբ։

Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի մարտական ​​փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի տված կերտեցին մեր ընդհանուր Հաղթանակը։ Նրանց հավատարմությունը պարտքին և հայրենիքին անձնուրաց ծառայությունը, առանց չափազանցության, երկրի խաղաղության և բարգավաճման գլխավոր գրավականն է։

Այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում՝ լի տարբեր մարտահրավերներով, Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի բաղկացուցիչ տարրերից է։ Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։

Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Հանրապետության ռազմական ղեկավարությանը, հայոց բանակի բոլոր զինծառայողներին ու վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին մաղթում ենք քաջառողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք նրանց գլխավերևում»,- ասված է ուղերձում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+