Այսօր անհրաժեշտություն կա աջակցել Հայաստանին և Ադրբեջանին ճանաչված սահմանների հաստատման հարցում: Այս մասին երեքշաբթի օրը «ՀԱՊԿ խաղաղապահներ. Ղազախստանի փորձն ու հեռանկարները» քննարկմանը հայտարարեց Եվրասիական տեղեկատվական և վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի ղեկավար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Սա, ըստ նրա, նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, տարբեր տարիների ռուսական արխիվներից քարտեզներ ձեռք բերելու և սահմանների վերաբերյալ փոխընդունելի որոշումների կայացում։
«Խոսքն առաջին հերթին սահմանների սահմանագծման մասին է դրանց հետագա սահմանազատմամբ, ինչն անմիջապես կբացառի զինված հակամարտությունների և փոխհրաձգությունների հետ կապված հարցերը։ Մենք այս ամենի միջով անցել ենք, բազմիցս։ Ռուսաստանի սահմանային ծառայությունում նման խմբեր ստեղծվել են Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի, այլ պետությունների հետ սահմանների սահմանազատման ժամանակ, որտեղ կային նաև վիճելի տարածքներ, կրքերի բորբոքում, սակայն, այնուամենայնիվ, գտնվել են փոխընդունելի լուծումներ»,- ասել է Բորդյուժան: .
«Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է իր միջնորդական ծառայությունները, այդ թվում՝ պատմական նյութերի, պաշտպանության նախարարության արխիվների քարտեզների տրամադրման հարցում, ինչը կնպաստի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խմբի աշխատանքի հիմքի վրա»,- ասել է Բորդյուժան` հավելելով, որ այս փուլում չպետք է կենտրոնանալ Ղազախստանի օրինակով ՀԱՊԿ-ից Հայաստան զորք կամ ռազմական օգնություն բերելու խնդրի վրա։
«Կարծում եմ, որ այն, ինչ արվել է այսօր, ներառյալ ռուս խաղաղապահների օգտագործումը Ղարաբաղում, տարածաշրջանում կայունության երաշխիք է, թեև ոչ առանց էքսցեսների»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






