Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:25

Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ

Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ

Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների: Այս մասին գրել է «Financial Times»-ը՝ ավելացնելով, որ կրիպտոարժույթների փոխակերպվող գումարի չափերի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Վկայակոչելով կրիպտոարժույթների վերաբերյալ «Chainalysis»-ի կազմած զեկույցը՝ «Financial Times»-ը նշում է, որ 2021-ին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում կատարված գործարքների ծավալները նախորդող տարվա համեմատ ավելացել են 15 անգամ: «CryptoCompare»-ի տվյալներով էլ վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայում կատարված Bitcoin-ի գործարքներն աճել են 9 անգամ: Գործարքների ծավալով Թուրքիան առաջին տեղում է հայտնվել Մերձավոր Արևելքում:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքում շատերն իրենց խնայողություններն ազգային արժույթների արժեզրկումից ապահովագրելու համար վերածում են կրիպտոարժույթների: Այս միտումը կա նաև Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող շուկաներում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայի քաղաքացիները վերջին շրջանում ավելի շատ հակված են իրենց խնայողությունները փոխելու կայուն քոինների, որոնցից է «Tether»-ը: Վերջին 6 ամսում թուրքական լիրայով այս կրիպտոարժույթի գնումների ծավալներն ավելացել են 360 տոկոսով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+