Իմ դիրքորոշումը կրում է աշխատանքային բնույթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։ Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որը կարելի է կատարել սեղմ ժամկետում, կատարվել է ավելի երկար։
«Ես համոզված եմ, որ պարոն Սարգսյանի կառավարման ընթացքում շատ հարցեր կլուծվեն ավելի արագ»,- ասաց Կոտոլյանը։ Նա ասաց, որ քաղաքական թիմից դուրս գալու հետ կապված հայտարարություն չի արել, իր դիրքորոշումը կապված է աշխատանքների հետ։
«Ես կողմ եմ եղել ներկա ավտոբուսների փոխարեն եվրոպականները ձեռք բերելուն»,- ասաց Կոտոլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






