Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:
«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, իրականացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները, պահպանվել են պատմամշակութային հուշարձանները»,- ասել է նա։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև տոկունության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






