Եթե Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձեր լինելու են, դրանք հիմնականում կազմակերպվելու են քաղաքական գործընթացների շրջանակում, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության միջնորդությամբ։ Այս մասին լրագրողնեի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Armenia Today-ի հարցին ի պատասխան, թե քանի հայ գերի կա, ի վերջո, Ադրբեջանում՝ Սահակյանն ասաց, որ հաստատված գերիների քանակը 50 է, իսկ չպաշտոնականացված տեղեկություններով՝ հավելյալ 80 գերի կա։
Նշենք, որ երեկ Հայաստանի ԱԳՆ-ը հաստատել էր Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիների հայրենիք վերադառնալու մասին տեղեկատվությունը: Բաքվի տեղեկատվության համաձայն՝ խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների մասին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






