Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ադրբեջանական գերությունից 10 հայ զինծառայողների վերադարձը հայրենիք:
«Ազատ են արձակվել տասը հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք շարժվում», — գրել է Ֆրանսիայի նախագահը Twitter-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հաստատել էր Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիների հայրենիք վերադառնալու մասին տեղեկատվությունը: Բաքվի տեղեկատվության համաձայն՝ խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների մասին է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






