Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևակերպվող սպասումը, թե Արցախը հանձնենք, լավ կապրենք, քայքայեց ու կործանեց 30-ամյա անկախության հիմքերը։ Այդ մասին ՀՀԿ-ի 17-րդ համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա պնդմամբ՝ Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը։
«Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում»,- հարցրեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ինքը և իր զինակից ընկերները երբեք չեն թաքնվել բունկերում։
«Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն էր»,- նկատեց ՀՀ երրորդ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






