Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Այս իշխանությունը միշտ էլ գիշերային դավադրություններով բանակցություններ է վարել․ Լիլիթ Գալստյան

Այս իշխանությունը միշտ էլ գիշերային դավադրություններով բանակցություններ է վարել․ Լիլիթ Գալստյան

Քաղաքական ղեկավարությունը, ինչու չէ նաև հասարակության մի զգալի մասը չհասկացավ, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը մեկ համակարգ է։ Չի կարող լինել Հայաստանն առանց Արցախի, և չի կարող լինել Արցախ առանց Հայաստանի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ալիևի և Փաշինյանի շատ խոսույթներում սինխրոնացում եմ տեսնում։ Նա գրեթե նույն բառապաշարով է խոսում, ինչ Ալիևը։ Սյունիքի տեղանուններն ադրբեջանական անուններով է ներկայացնում։ Նրանց համար խաղաղության դարաշրջանը մեր նվաստացման, արժանապատվության, կորստների ժամանակաշրջանն է։ Հայաստանում իշխանության շարունակում է մնալ մի քաղաքական ուժ, որի պատկերացումները համահունչ են թուրք- ադրբեջանական շահերին»,- նշեց Գալստյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի բառապաշարում չկա Արցախի Հանրապետություն արտահայտությունը։

Ընդդիմադիր պատգամավորը չբացառեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հնարավոր է լինեն գաղտնի պայմանավորվածություններ։

«Իշխանությունը միշտ էլ ժողովրդի թիկունքում գիշերային դավադրություններով բանակցություններ են վարել, ի վերջո, Փաշինյանն էր ասում՝ ինչ ուզում այն էլ բանակցում ենք, նա բանակցում էր իր զրոյական կետից՝ ջախջախելով և ոչնչացնելով բանակցային ամբողջ ժառանգությունը»,- մատնանշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+