Դեռ 2002 թվականին ես խոստացա ելույթ չունենալ հանրահավաքների և ակցիաների ժամանակ` բացառությամբ այն դեպքերի, երբ վտանգի տակ է Ղարաբաղը։ Այս մասին ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Վերջինս ցավով արձանագրեց, որ չկարողացան ապահովել Ղարաբաղի անվտանգությունը։
Նշենք, որ ԱԺ «Հայստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բողոքի ակցիա են իրականացրել ԲԴԽ-ի դիմաց՝ ընդդեմ ՏԻՄ ընտրությունններում հաղթած ընդդիմադիր թեկնածուների կալանավորումների: Ընդդիմադիր պատգամավորներրը պնդում են՝ Հայաստանում օրեցօր սաստկանում են բռնաճնշումները և այլախոհների ապօրինի հետապնդումները:
Նրանք երթով շարժվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ և այստեղ ներկայացրել իրենց պահանջները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






