Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեծ թվով զոհերի հավանականության պատճառով չի ցանկանա ռազմական առճակատում Ռուսաստանի Դաշնության հետ, և հույսը դնում է բանակցությունների դիվանագիտական ձևաչափի վրա։
«Մենք հավատում ենք բանակցությունների դիվանագիտական ձևաչափին»,- ասել է նա հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցում։
Զելենսկին նաև ասել է, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում մանրամասն քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հնարավոր ռազմական էսկալացիան։
Նա խոստովանել է, որ ուկրաինական բանակը զիջում է ռուսականին, որը նա անվանել է «ամենահզոր բանակներից մեկը»։ «Մենք հասկանում ենք, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, կլինեն հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր զոհեր, ուստի մենք դա չենք ուզում»,- ասաց նա։
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար Ուկրաինայի կողմից սադրանքների հավանականությունը և զգուշացրել է, որ Դոնբասի ճգնաժամն ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






