«Հայաստան» դաշինքը դեմ չէ ո՛չ խաղաղության հաստատմանը, ո՛չ սահմանազատմանն ու սահմանագծմանը և ո՛չ էլ մեր հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն։ Սակայն յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ու պայմաններն ունի։ Այս մասին լրագրողերի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ, իհարկե, պետք չէ վախենալ ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից։
«Եթե Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ պետք չէ վախենալ, մենք վաղուց արդեն չենք վախենում և նախորդ պատերազմի ժամանակ էլ չենք վախեցել, բայց ռիսկեր միշտ էլ կան»,- ընդգծեց Օհանյանը։
Նա նշեց, որ հարաբերություններ կարող են իրականանալ միայն առանց նախապայմանների, սակայն առանց պայմանավորվածությունների գնալ նման հարաբերությունների, նշանակում է քար նետել այն գործընթացի վրա, որը նախկինում իրակաnaցվել է Թուրքիայի հանդեպ մեր ունեցած դիրքորոշմամբ՝ սահմաններ, ցեղասպանություն և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






