Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:46

Ընդդիմությունը կախվում է փրփուրից, որպեսզի գեներացնի կամայական քաղաքական օրակարգ․ Ալեքսանյան

Որքան էլ ընդդիմությունը փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Հայաստան դաշինքի պահանջը՝ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։

Նրա խոսքով՝ իբր, ընդդիմությունը կախվում է ցանկացած տեսակի փրփուրից, որպեսզի գեներացնի կամայական քաղաքական օրակարգ։

Նույն կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հերթին նշեց, որ Ազգային ժողովում շատ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, սակայն «Հայաստան» դաշինքը չի մասնակցում դրանց:

«Այդ հարցերը դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններով, շոուներ բեմադրելով, և այս նախագիծն օրակարգ բերելն էլ այդ շոուների շարքից է»,- շեշտեց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+