Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարություններին։
«Ասում է՝ իշխանությունը գահավիժում է, ձեր ձայները նվազում են։ Խաչատրյան, երբ խոսում եք մեր թվերից, պետք է խոսեք նաև ձեր թվերից, որոնք 3.6 տոկոս են։ ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է թվով ամենաշատը և ստացել համայնքային իշխանություններ ձևավորելու հնարավորություն ՏԻՄ բոլոր մարմիններում, երկրորդը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ թվով երկու համայնքում, ՀՅԴ-ն չի հաղթել ոչ մի համայնքում»,- նշեց նա։
Իշխանական պատգամավորը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը․ «Պարոն Մինասյան, ստի մասով ես կարծում եմ՝ Դուք կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել ու գրանցել պատվավոր հորիզոնական»,- ասաց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






