ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանն այս պաշտոնին նշանակվել էր 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Հավելենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ռոմանոս Պետրոսյանը նոր պաշտոն կստանա․ նա կնշանակվի պետական վերահսկողության ծառայություն պետ։
Այս պաշտոնը թափուր է, քանի որ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր ՊՎԾ պետի պաշտոնից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






