Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար իշխող ուժը ներկայացրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:
Նրա խոսքով՝ այս պահին Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախությունը լիովին երաշխավորված չէ:
«Ընտրվելու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորություններով պայմանավորված՝ իմ առաքելությունը տեսնում եմ հետևյալում. կարևորելով և արժևորելով Հաշվեքննիչ պալատի անցած ճանապարհը՝ գտնում եմ, որ կառույցի հետագա զարգացման գործում անհրաժեշտ է իրականացնել Հաշվեքննիչ պալատի անկախությունը, արդյունավետությունը և վստահությունը բարձրացնող քայլեր»,- ասաց Սողոմոնյանը:
Եղիշե Սողոմոնյանի ելույթից հետո նրան հարցեր ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ որոշ փաստեր հրապարակելով թեկնածուի գործունեության անցյալի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






