Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:51

Ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ միջազգայնագետ

Ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ միջազգայնագետ

ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնույթ։ Այսինքն՝ քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտությունն ու 44 օրյա պատերազմից հետո ձևավորված իրողություններն էին, այլ ոչ թե երկկողմ օրակարգերը։ Այս մասին հայտնել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Երկկողմ օրակարգեր առանձնապես չկան (Ադրբեջանի մոտ մի քիչ շատ, մեզ մոտ՝ ավելի քիչ)։ Փաստ է, որ եթե չլիներ 44-օրյա պատերազմը, ոչ Պոմպեոն ու Մնացականյանն էին հանդիպելու, ոչ էլ Միրզոյանն ու Բլինքենը, քանի որ առանձնապես քննարկելու բան չկա։

Ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն հետպատերազմական Հարավային Կովկասում։

1. Նախ, ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Հարավային Կովկասից՝ որպես գլոբալ գերտերություն։

2. Ընդ որում, խոսքը գնում է ոչ միայն կոմունիկացիաների բացման, այլ նաև Մինսկի Խմբի գործունեության մասին։ Նաև դրա համար է, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել և կողմերը չունեն վերջնական լուծում։ Սա նշանակում է, որ պետք է լինեն բանակցություններ նաև ԱՄՆ ներգրավվածությամբ։

3. ԱՄՆ-ն վերջին տարվա ընթացքում որոշակիորեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից՝ տեղը զիջելով ՌԴ-ին։

4. 3+3 ձևաչափի ձևավորումը նույնպես կնշանակեր ԱՄՆ-ին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից՝ գոնե ուղղակի ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ Վրաստանը հրաժարվում է այս ձևաչափին մասնակցել՝ ԱՄՆ գործոնը հաշվի առնելով։

5. ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել ազդեցիկ գործոն լինել Իրանի հարևանությամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում։

Փաստ է, որ եռակողմ համաձայնությունները պետք է լեգիտիմացվեն նաև Արևմուտքի կողմից։ ԱՄՆ-ն (արդեն երեկ) և ԵՄ-ն (մի քանի օրից Բրյուսելում) կդնեն այդ գործընթացի սկիզբը։ Դա Ռուսաստանին էլ է անհրաժեշտ, քանի որ նախ դա կնշանակի պատասխանատվության կիսում, ինչպես նաև կասկածի տակ այլևս երբեք չի դրվի հայտարարությունների լեգիտիմությունը Արևմուտքի կողմից:

6. Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս լուրջ արդյունք չեն տվել և ԱՄՆ-ն պետք է տարածաշրջանում առավել ամրապնդվելու քաղաքականություն վարի, Իրանին ինչ որ ձևով զսպելու կամ ճնշելու համար։
Իսկ շատ գլոբալ տեսանկյունից ԱՄՆ քաղաքականությունը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքավորման» բնույթ ունի Հարավային Կովկասի և դրա հարևան երկրների մասով»,- գրել է Սարգսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+