Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:13

Նոնսենս է անընդհատ ասել, թե ադրբեջանական տարածքներ ենք տնօրինում․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մտահոգություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ։ Armenia Today-ի հետ զրույցում նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն, անհասկանալի փաստաթղթերի հղում անելով, նման արտահայտությունն է անում, մինչդեռ մենք Ադրբեջանից հակառակի մասին երբեք չենք լսում։

««Նոնսենս» է, երբ, չունելով իրավական հիմնավորում, անընդհատ ասում են, թե ադրբեջանական տարածքներ ենք տնօրինում: Այդ ի՞նչ քարտեզներ են իր մոտ, ո՞վ է դրանք տեսել, ի՞նչ իրավական հիմանավորումներ կան։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չենք ստանում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, թե 1920 թվականների քարտեզներով պետք է տեղի ունենան սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ 20-ական թվականների քարտեզներով այսօրվա Ադրբեջանը, որտեղ տեղակայված է, պետք է բավականին հետ ուղարկենք, այդ դեպքում ինչո՞ւ էինք հապաղում։ Եթե դուք հիմք եք ընդունում այդ քարտեզները, բայց չեք կարողանում գործողություններ անել, գոնե մի զիջեք մեր ունեցածը։ Սա մեզ շատ վատ տեղ է տանելու»,- մատնանշեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ տպավորություն է, որ Ադրբեջանը պահանջատեր է, իսկ մենք մեղավոր ենք և անընդհատ պետք է զիջենք։ Նա հարց բարձրացրեց, թե մինչև որտեղ ենք զիջելու․ մինչև Երևա՞ն։

Դիտարկմանը, թե Փաշինյանը նշում է, որ իրենք «տվող» կառավարություն չեն, եթե զիջումներ անեին, ռազմական գործողություններ չէին լինի, ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ այդ դեպքում պետք է պատրաստ լինեին պատերազմի։ Աժ պատգամավորի կարծիքով, սակայն, արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատրաստ չեն եղել։

«Մեր զորքն անակնկալի է եկել։ Եթե երկրի ղեկավարը նստում է իր աթոռին, պետք է հստակ ձևակերպի՝ որն է իր օրակարգը։ Նա, երբ 2018 թվականին դարձավ վարչապետ և ուներ լեգիտիմություն, պետք է ասեր՝ մենք կա՛մ Արցախը պետք է հանձնենք այս շրջաններով, կա՛մ լինելու է պատերազմ։ Ինչո՞ւ անկեղծ չէիր քո քաղաքացու հետ, չէ՞ որ ասում էիր՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չի լինելու։ Նշում էին՝ մենք ենք տերը մեր երկրի կարգախոսը պետք է գործի, քաղաքացին ուզում է տեր լինել իր երկրին»,- Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+