Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել. Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել. Փաշինյան

Ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության նախագահի դերը անցյալ տարի ռազմական գործողությունների կասեցման գործում։ 

Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը, որը հակամարտության գոտում տեղակայված է անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո, առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: Բայց ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան կուզենայի։ Անցյալ տարվա նոյեմբերի 9 — ից հետո երկու կողմերից մի քանի տասնյակ մարդ է զոհվել»,-նշել է ՀՀ վարչապետը։

Նա փաստեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։  «Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանագծված և սահմանազատված չեն, բայց պետական սահման գոյություն ունի, և խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին է։

Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ բոլոր կետերը, բացի հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, արդեն կատարվել են։ Կա նաև պատանդների և այլ պահվող անձանց, ռազմագերիների խնդիր։ Սա շատ կարևոր հումանիտար հարց է։ Բայց այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլև առկա խնդիրների լուծման ուղիները քննարկելու համար։

Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանագծման  և սահմանազատման գործընթացի մասին։ Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար», — նշել է Փաշինյանը՝ ընդգծելով այդ հարցերի լուծման վերաբերյալ Հայաստանի շահագրգռվածություն։

Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Դրա հետ մեկտեղ շատ հարցեր կարելի է լուծել եռակողմ, երկկողմ ձևաչափերով։ Արդեն իսկ նախատեսվում են ուղիղ շփումներ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև», — ասել է ՀՀ վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+