ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում տեղի ունեցավ։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով Գեղամ Մանուկյանին, թե ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի տրամադրում, և լրատվամիջոցները ստիպված հայացքն ուղղում են ադրբեջանական աղբյուրներին։
«Դուք եք ապատեղեկատվության աղբյուր։ Ընդդիմության սպասարկող լրատվամիջոցները ադրբեջանական աղբյուրների տեղեկություններն են տարածում»,- ասաց իշխանական պատգամավորը։
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ ասաց․ «Արդեն որերորդ անգամ մանիպուլյացիանեեր և կեղծ տեղեկություններեն տարածում։ Դուք ստու՛մ եք, պետք է դատվեք»,- գոռաց Մինասյանը։
Այս հայտարությունից հետո էլ կրքերը բորբոքվեցին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց նրան:
«Սուտը ինքներդ եք ասում, անձամբ Դուք։ Ստախոսը ինքներդ եք»,- բղավելով արձագանքեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






