Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Սա մեկ ժամվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ․ Իշխան Սաղաթելյան

Սա մեկ ժամվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ․ Իշխան Սաղաթելյան

Հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։ Այս մասին Facebook-ի էջում հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները:

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։

Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։

Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։

Երևանի գրասենյակներ՝
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան — Անդրանիկի 73/80
Կենտրոն վարչական շրջան — Հանրապետության 30
Շենգավիթ վարչական շրջան — Բագրատունյաց 37
Արաբկիր — Փափազյան — 16/17
Նոր Նորք վարչական շրջան — Նանսենի 13/1
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան — Կ. Ուլնեցու 72/17
Աջափնյակ վարչական շրջան — Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139
Ավան վարչական շրջան — 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ
Էրեբունի վարչական շրջան — Սասունցի Դավիթ 44:
Մարզերային գրասենյակներ՝
ք. Արմավիր(Արմավիրի մարզ) — Հանրապետության 17
ք. Վանաձոր(Լոռու մարզ) — Տիգրան Մեծի 6
ք. Կապան(Սյունիքի մարզ) — Հ. Ավետիսյան 6/30
ք. Իջևան(Տավուշի մարզ) — Ա. Մելիքբեկյան 5/30
ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) — Ազատության 11/27
ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) — Շահումյան 15
ք. Արտաշատ(Արարատի մարզ) — Մխչյան 108
ք. Աբովյան(Կոտայքի մարզ) — 23 փ. 4
ք. Գյումրի(Շիրակի մարզ) — Ղորղնյան 97
ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) — Հանրապետության 31»,- գրել է Սաղաթելյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է ազգային դիմադրության ճակատ ձևավորելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+