Վատ դիվանագիտության և թշնամու սանձարձակ վարքագծի դրսևորման արդյունքում երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով, փաստացի վտանգված է հայ-ադրբեջանական սահմանը` հատկապես Սյունիքը։ Այս մասին գրառում է արել «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան)։
Նա հայտնել է, որ իր հացադուլին, բացի ոստիկանությունից, չի արձագանքել ոչ մի պատկան մարմին` հանձինս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Առողջապահության նախարարության։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ որոշում եմ կայացրել դադարեցնել հացադուլը և մեկնել Սյունիք։ Այսօր գնացել եմ ՀՀ կառավարություն և դիմել, որպեսզի շտապ հանդիպեմ վարչապետի հետ, սպասում եմ պատասխանի։
Դիմել եմ որպես ոչ միայն ՀՀ քաղաքացի, այլ նաև որպես ՀՀ վաստակավոր արտիստ և արտախորհրդարանային քաղաքական ուժի ղեկավար»,- գրել է Մհեր Արմենիան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







