Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

ԱԺ-ում անվտանգության խնդիրները չքննարկելը հանցագործության նման մի բան է․ Սեյրան Օհանյան

ԱԺ-ում անվտանգության խնդիրները չքննարկելը հանցագործության նման մի բան է․ Սեյրան Օհանյան

ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ։ Ըստ էության, թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Հենց այնպես խոսքեր չենք ասում, երբ, գնահատելով հակառակորդին, ասում ենք, որ նա շարունակում է ճնշումները պարտված  իշխանությունների վրա։ Այս մասին «Հայաստան» խմբակցության ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հակառակորդը մեր ժողովրդին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։ Կոնկրետ քայլերով փորձում են էլ ավելի ճնշել, էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։ Դա ակնհայտ երևում է հատկապես Սյունիքի հատվածում Կապան-Գորիս ճանապարհի վրա նոր մաքսակետերի տեղադրմամբ, նոր իրադրության ձևավորմամբ, ինչպես նաև Սյունիքի հատվածում Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրեջանցիների վերահսկողության ներքո»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ճանապարհների ապաշրջափակումը է՛լ ավելի խոր շրջափակման է բերելու Հայաստանի ու Արցախի հանրապետություններին։ 

«ՀՀ իշխանությունները որևիցե հետևություն չեն անում այս իրականության մեջ։ Ինչպես անգրագետ կերպով չկարողացան ղեկավարել պատերազմը, հիմա ՀՀ իշխանությունները չեն կարևորում ՀՀ-ի առջև դրված գերակա խնդիրները՝ հատկապես անվտանգության առումով։ Այսօր ԱԺ-ում անվտանգության խնդիրները չքննարկելը հանցագործության նման մի բան է»,- ասաց նա։  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: 

Ավելի վաղ հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ է տեղադրել, ավելի ուշ հայտարարվեց նաև, որ անցակետ է տեղադրվել նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+