Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քնննարկում իրականացնել: Այս մասին ԱԺ նիստում տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հավելենք, որ պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






