Armenia Today-ի նկարահանող խումբն այսօր եղել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Սյունիք բնակավայրում, զրուցել տեղի բնակիչների հետ: Այս բնակավայրում ևս այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում:
«Էստեղ ի՞նչ ապագա պետք է լինի, հարուստն ավելի է հարստանում, աղքատն ավելի աղքատանում»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է տաքսու վարորդը, որը վաճառել է Կապանում գտնվող իր տունը:
Նա իր մտահոգությունն է հայտնել թե՛ անվտանգային, թե՛ սոցիալական հարցերի շուրջ:
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ իր միակ ցանկությունը խաղաղություն ունենալն է:
«Հուսով ենք՝ ով ընտրվի, ամեն ինչ կկարգավորվի, ճանապարհային հարցերը կկարգավորվեն»,-ասաց նա:
Սյունիք գյուղի բնակիչներից մեկն էլ հավելեց. «Ճանապարհներն անտանգ չեն, պետք է մի որոշում կայացվի, որ մարդիկ վախենալով չգնան գան: Եթե իշխանությունը նորմալ քայլեր կատարեր, այս օրին չէինք լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ: Խոսքը, մասնավորապես, մաքսակետեր տեղադրելու մասին է: Կառավարության ներջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն երթևեկի Գորիս-Կապան ճանապարհով, այն վերահսկում է Ադրբեջանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







