Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

ՀՀ քաղաքացիներն այլևս չեն երթևեկի Գորիս-Կապան ճանապարհով․ այն վերահսկում է Ադրբեջանը

ՀՀ քաղաքացիներն այլևս չեն երթևեկի Գորիս-Կապան ճանապարհով․ այն վերահսկում է Ադրբեջանը

Սույն թվականի օգոստոսից Ադրբեջանը Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային տուրքեր է գանձում Գորիս-Կապան ճանապարհի «իրենց պատկանող Էյվազլի և Չայզամի հատվածում»։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերը նրանք պատրաստվում են մաքսային անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Այս մասին կառավարության նոյեմբերի 11-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ որոշում է կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկություն։

Փաշինյանն ասաց, որ նախկինում անանցանելի այս ճանապարհահատվածը վերանորոգվել ու շահագործման է հանձնվել, երեկ մինչև լուսաբաց այդ հատվածով շուրջ 100 կցորդիչով բեռնատար է անցել։ Նրա խոսքով՝ իրադրությունն Իրանի համար չի փոխվել, սակայն իրանցիներն էլ կարող են այլընտրանքային ճանապարհով երթևեկել։ Նա նշել է, որ երթևեկության ժամանակամիջոցը Երևանից դեպի Կապան չի ավելանում, դեռ մի բան էլ կրճատվում է։

Վարչապետը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածում այս պահին էլ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ վարչապետն ասաց․

«Ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքը Էյվազլիի տարածքի մասին է։ Հարց կարող է ծագել՝ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,- նշեց Փաշինյանը՝ լրացնելով, որ ՀՀ դիրքորոշումն ապաշրջափակման մասին այն է, որ դրանք պետք է ընթանան առանց էքստերիտորիալության համատեքստի և որևէ մաքսային, անձնագրային հսկողության։ «Չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն»,- ասաց Փաշինյանը։

Այս դիրքորոշումը լիովին համապատասխանում է եռակողմ հայտարարությանը, կարծում է վարչապետը։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մանսավորապես տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ «Ավելին՝ մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ն անհրաժեշտ տեղերում կտեղադրի մաքսային հսկողության կետեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+