Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Յուրաքանչյուր միջադեպ արժանանում է ռուսական կողմի գործնական արձագանքին․ Սերգեյ Կոպիրկին

Ողբերգական դեպքերը ստանում են համարժեք արձագանք, բայց իրավիճակին պետք է նայել ընդհանուր տեսանկյունից։ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Արցախում ռուս խաղաղապահներ կանգնում, երբ ադրբեջանցիները շարունակում են հայերին սպանել։

«Մեր խաղաղապահների գործունեությունը թույլ է տալիս տարածաշրջանում կայունություն պահպանել։ Մենք չենք տեսնում չափազանց խոշոր իրադարձություններ՝ զանգվածային զոհերով։ Այո, ցավոք, խորապատկերը շատ բարդ է։ Խնդիրները, հակասությունները, այսպես ասած, հույզերը կուտակվել են տասնամյակներ շարունակ։ Այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, դրական ոչինչ չի ավելացրել այդ հույզերի մեջ»,- նշեց նա։

Ըստ Սերգեյ Կոպիրկինի՝ յուրաքանչյուր միջադեպ արժանանում է ռուսական կողմի հստակ, գործնական արձագանքին։
Այնուամենայնիվ, դեսպանը չբացառեց, որ նման միջադեպեր տեղի չեն ունենա։

Սերգեյ Կոպիրկինը ևս մեկ անգամ շեշտեց, որ խաղաղապահների միջոցով կայունությունը պահպանվում է։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանում հիմա իրավիճակն այնպիսին չէ, ինչ մեկ տարի առաջ էր։

«Որքան ինձ հայտնի է՝ ադրբեջանական կողմը նույնպես ձգտում է, որ առկա խնդիրները կարգավորվեն։ Այո, ռազմագերիների խնդիրը դեռ առկա է, բաց այս ընթացքում ՀՀ 105 քաղաքացի է վերադարձվել։ Գործընթացը շարունակվելու է, դա մի թեմա է, որն առաջնահերթությունների շարքում է՝ ռուս խաղաղապահների համար»,- նկատեց Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկ մարդ՝ զոհվել:

Սոցցանցերում քաղաքացիները քննադատություններ են հնչեցրել խաղաղապահների հասցեին՝ նշելով, որ նրանք իրենց առաքելությունը չեն կատարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+