ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է բռնությունը, որը Շուշիի շրջակայքում հանգեցրել է քաղաքացիական անձի մահվան։ Այս մասին ասվում է Բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում:
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված խնդիրները»,- ասված է ուղերձում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինծառայողը Շուշի-Բերձոր ճանապարհի մոտ կրակել է մի խումբ բանվորների վրա, որոնք վերանորոգում էին ջրատարը։ Գլխի շրջանում ստացած վնասվածքներից տեղում մահացել է Ստեփանակերտի բնակիչ, 1998 թվականին ծնված Մարտիկ Երեմյանը։ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը հրազենային վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






